Թրամփը ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել
Ես կցանկանայի, որ Իրանի հետ գործարք կնքվեր. կնախընտրեի դա, քան ռմբակոծելու դժոխքը: Այս մասին nypost.com-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ ոչ ոք, այդ թվում իրանցիները, չեն ցանկանում զոհվել:
«Եթե մենք գործարք կնքեինք, Իսրայելը նրանց չէր ռմբակոծի»,-հավելել է ԱՄՆ նախագահը և նշել է, որ չի ցանկանում հայտնել՝ ինչ է Իրանին ասելու:
«Գիտե՞ք, դա գեղեցիկ չէ»,-ասել է նա և շեշտել,- «Ես նրանց կասեմ, որ գործարք կկնքեմ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանից հայտարարել են, թե պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց ոչ Թրամփի՝ «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու» ռազմավարության ներքո։