Թրամփը բանակցություններ կվարի Նեթանյահուի հետ. աղբյուր
ԱՄՆ նախագահ Թրամփը բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտարարել է իսրայելցի թղթակից եւ սյունակագիր Բարաք Ռավիդը, տեղեկացնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նշվում է, որ զրուցակիցները կքննարկեն պատանդների վերադարձի գործարքը, ինչպես նաև Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները:
Այլ մանրամասներ չեն քննարկվում: