հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփն ու Զելենսկին բանավիճել են Սպիտակ տանը

Թրամփն ու Զելենսկին բանավիճել են Սպիտակ տանը

Այսօր Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի ու Վենսի միջև։

«Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք» ,- ասել է Զելենսկին։

«Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։ Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն»,- պատասխանել է Թրամփը։

«Մենք այստեղ չենք եկել ձեզ հետ թղթախաղ խաղալու համար»,- պատասխանել է Զելենսկին։

«Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է:

Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե ​​դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում»,- պատասխանել է Թրամփը։

Կողմերի հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, քանի որ Զելենսկին վաղաժամ լքել է Սպիտակ տունը:

  • Կիսվել: