ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի ՛՛արդյունավետ զրույց՛՛ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թեման եղել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով անհապաղ բանակցություններ սկսելը։

Սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը, մասնավորապես, գրել է. ՛՛Մենք նաև պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան խմբերն անհապաղ կսկսեն բանակցությունները, և մենք կսկսենք նրանից, որ կզանգենք Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ նրան հաղորդելու համար այս զրույցի մասին, ինչն էլ ես կանեմ հենց հիմա՛՛:

  • Կիսվել: