Թրամփն ու Պուտինը չեն կարող առանց Ուկրաինայի որևէ որոշում ընդունել Ուկրաինայի մասին. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կարող են կարևոր լինել նրանց երկկողմ ուղու համար, բայց առանց Ուկրաինայի մասնակցության նրանք չեն կարող որևէ բան ընդունել Ուկրաինայի մասին: ՛՛Երիտասարդությունն այստեղ է՛՛ ֆորումի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է բանակցություններին, ամեն դեպքում դրանք կարևոր են առաջնորդների մակարդակով։ Բայց առանց Ուկրաինայի խոսել Ուկրաինայի մասին անհնար է, և ոչ ոք դա չի ընդունի։ Հետևաբար, Միացյալ Նահանգների նախագահի և Պուտինի զրույցը, անշուշտ, կարող է կարևոր լինել նրանց երկկողմ ուղու համար, բայց առանց մեզ նրանք չեն կարող որևէ բան ընդունել Ուկրաինայի մասին:
Զելենսկին նաև հավելել է, որ առաջնորդների մակարդակով հանդիպում կլինի, սակայն ամսաթիվը հայտնի չէ:


