կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Թրամփն ու Նեթանյահուն կհանդիպեն. օրը հայտնի է

Թրամփն ու Նեթանյահուն կհանդիպեն. օրը հայտնի է

Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են Նեթանյահուի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման:

Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, որը հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում»:

  • Կիսվել: