Թրամփն ու Նեթանյահուն Իրանին առնչվող հարցեր են քննարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ
«Մենք քննարկել ենք շատ հարցեր, դրանց թվում՝ առևտուրը, Իրանը և շատ այլ հարցեր: Դա բավականին լավ խոսակցություն էր, մենք բոլոր հարցերում բարիկադների նույն կողմում ենք»,- նշել է նա։