երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունից:

Հաղորդագրության մեջ ասված է, որ զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ երեկ երեկոյան Իրանի վերաբերյալ հայտարարված հրադադարը։

«Հայտնելով իր գոհունակությունը հրադադարի վերաբերյալ՝ մեր նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհի համար բավականին դժվար և մարտահրավերներով լի 40 օրից հետո բացված երկշաբաթյա հնարավորությունների պատուհանը պետք է շատ լավ օգտագործվի երկարատև խաղաղության համաձայնագրի համար, և որ չպետք է որևէ հնարավորություն տրվի գործընթացը խաթարելու համար»,-նշված է հայտարարության մեջ։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի աջակցությունը բարեկամական և եղբայրական երկրների, մասնավորապես՝ Պակիստանի հետ հակամարտությունների կարգավորման ջանքերին կշարունակի աճել։

  • Կիսվել: