Թրամփն Իրանի առաջնորդներին խնդրել է «ազատ արձակել ութ կանանց»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում՝ դիմելով Իրանի առաջնորդներին՝ ութ կանանց ազատ արձակելու խնդրանքով։
Նա, մասնավորապես, նշել է. «Դիմում եմ Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ կսկսեն իմ ներկայացուցիչների հետ. ես շատ երախտապարտ կլինեի այդ կանանց ազատ արձակման համար: Համոզված եմ՝ նրանք հարգանքով կվերաբերվեն ձեր քայլին: Խնդրում եմ, նրանց վնաս չպատճառե՛ք: Դա հիանալի սկիզբ կլիներ մեր բանակցությունների համար: Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»:
Իր հրապարակմանը նա կցել է օգտատեր Էյալ Յակոբիի գրառումը, որում վերջինս պնդում է, թե Իրանի իշխանությունները «պատրաստվում են կախաղան հանել ութ կանանց»։
Հրապարակվել են նաև այդ կանանց լուսանկարները։


