երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփն ազատել է տարբեր գերատեսչությունների առնվազն 12 անկախ գլխավոր տեսուչի. լրատվամիջոց

Թրամփն ազատել է տարբեր գերատեսչությունների առնվազն 12 անկախ գլխավոր տեսուչի. լրատվամիջոց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուրբաթ աշխատանքից ազատել է ավելի քան մեկ տասնյակ խոշոր պետական ​գերատեսչությունների անկախ գլխավոր տեսուչներին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Գերատեսչությունների մեջ են մտնում պաշտպանության, պետական, տրանսպորտի, վետերանների գործերի, բնակարանաշինության եւ քաղաքաշինության, ներքին գործերի եւ էներգետիկայի գերատեսչությունները, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

The New York Times ը տեղեկացրել է, որ մաքրումը ազդել է 17 գործակալությունների վրա, սակայն խնայել է արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցին:

The Washington Post-ի կարծիքով՝ պաշտոնանկությունները «կարծես խախտում են դաշնային օրենքը, որի համաձայն՝ Կոնգրեսը պետք է 30 օր առաջ ծանուցում ստանա գլխավոր տեսուչներին աշխատանքից հեռացնելու մտադրության մասին»:

  • Կիսվել: