չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրամփն այժմ էլ սպառնում է Կուբային

Թրամփն այժմ էլ սպառնում է Կուբային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ էլ սպառնում է Կուբային. «Հնարավոր է՝ նայենք նաև Կուբայի կողմը, երբ ավարտենք այս պատերազմը». 

Չնայած դեռևս ամբողջովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը, Դոնալդ Թրամփը սպառնում է ևս մեկ երկրի։ Fox News -ի հարցին՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Պենտագոնը պատրաստվում է ռազմական գործողությունների Կուբայում, և որ կղզային պետությունը կլինի նրա «հաջորդ թիրախը»ի պատասխան, Թրամփը պատասխանել է․ «Դա կախված է նրանից, թե ինչ եք հասկանում ռազմական գործողությունների տակ»

Վերջին շրջանում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումները բազմաթիվ վարժանքներ են անցկացրել, որոնք հիշեցնում են Կուբայում գործողություններին բնորոշ պայմաններ։ Մասնավորապես, նման զորավարժություններ անցկացվել են Պանամայում և Կարիբյան ավազանի այլ շրջաններում։

Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանելն ԱՄՆ կառավարության վերջին սպառնալիքների ֆոնին ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է դիմակայելու․ «Մենք դա չենք ցանկանում, բայց մեր պարտքն է պատրաստ լինել դրան, խուսափել դրանից և, եթե դա դառնա անխուսափելի, հաղթել»

Թրամփը պահանջում է դադարեցնել կղզում գործող սոցիալիստական տնտեսական մոդելը և շաբաթվա սկզբին հայտարարել է, որ իր կառավարությունը կկենտրոնանա Կուբայի վրա Իրանի հետ պատերազմի ավարտից հետո․ «Հնարավոր է՝ մենք նայենք նաև Կուբայի կողմը, երբ ավարտենք այս պատերազմը», - ասել է նա՝ անվանելով երկիրը «ձախողված պետություն», որը վատ է կառավարվում։

  • Կիսվել: