Թրամփն այսօր հրամանագիր կստորագրի ԱՄՆ կրթության նախարարության լուծարումն սկսելու մասին. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այսօր ստորագրել հրամանագիր Միացյալ Նահանգների կրթության նախարարության լուծարման գործընթացը սկսելու մասին։ Այս քայլը կդառնա հիմնական նախընտրական խոստման կատարման սկիզբը, հայտնել է CNN-ը։
Նրա աղբյուրի համաձայն՝ Թրամփը մտադիր է այդ քայլին գնալ ցերեկը, Սպիտակ տանը։
Վարչակազմի պաշտոնյան նաեւ տեղեկացրել էց, որ թեեւ կրթության նախարարության ամբողջական փակման համար կպահանջվի Կոնգրեսի կողմից օրենքի ընդունում, ԱՄՆ նախագահը հանձնարարել է նախարար Լինդա Մաքմեհոնին ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հեշտացնելու կրթության նախարարության փակումը՝ կրթության ոլորտում լիազորությունները նահանգներին վերադարձնելու համար»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեհոնը հայտնել էր, որ կրճատվել է գործակալության հաստիքների մոտ 50 տոկոսը։ Լրատմավիջոցները նշել են, որ դա գերատեսչության փակմման առաջին քայլն էր։