երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին կատարողական հրաման է ստորագրել, որով արգելվում է ուսումնական հաստատություններում սեռափոխ տղամարդկանց մասնակցությունը կանանց մարզական միջոցառումներին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Միևնույն ժամանակ նա գերատեսչություններին հրահանգել է զրկել դաշնային ֆինանսավորումից այն դպրոցներին, որոնք կհրաժարվեն հետևել այս հրամանին։

«Այսուհետ կանանց սպորտը կլինի միայն կանանց համար», - ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը փաստաթուղթը ստորագրելուց առաջ: 

Հրամանը, որը կոչվում է «Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից», ստորագրվել է Սպորտում աղջիկների և կանանց ազգային օրվա կապակցությամբ։ 

Փաստաթղթով ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգվում է Միջազգային օլիմպիական կոմիտեին դրդել նման փոփոխություններ անել միջազգային մակարդակով, որպեսզի մասնակցության համար հաշվի առնվի «սեռը, ոչ թե գենդերային ինքնությունը կամ տեստոստերոնի մակարդակի նվազեցումը»։

Հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ ամերիկյան իշխանությունները համարում են, որ գոյություն ունեն միայն արական և իգական սեռեր։ Հունվարի 29-ին Թրամփն արգելել է ԱՄՆ-ում սեռափոխության վիրահատությունները 19 տարեկանից ցածր անձանց համար։

 

  • Կիսվել: