չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թրամփի վարչակազմի հետ շփումները որոշակի հույս են ներշնչում, սակայն արևմտյան էլիտաները կփորձեն խաթարել երկխոսությունը. Պուտին

Թրամփի վարչակազմի հետ շփումները որոշակի հույս են ներշնչում, սակայն արևմտյան էլիտաները կփորձեն խաթարել երկխոսությունը. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ շփումները որոշակի հույս են ներշնչում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստում։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ արագությամբ են փոխվում աշխարհը և իրավիճակը աշխարհում, այս առումով, ես կցանկանայի նշել, որ առաջին շփումները ամերիկյան նոր վարչակազմի հետ որոշակի հույս են ներշնչում»,- ասել է ՌԴնախագահը։

Պուտինը նշել է, որ Արևմուտքում ոչ բոլորն են ուրախ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերսկսմամբ։

«Արևմտյան էլիտաներից ոմանք դեռ վճռական են՝ պահպանելու անկայունությունը աշխարհում, և այդ ուժերը կփորձեն խաթարել սկսված երկխոսությունը», - ընդգծել է Պուտինը:

Սակայն նա կարևորել է, որ «այսօրվա ամերիկյան գործընկերները դրսևորում են պրագմատիզմ, իրատեսական հայացք ունեն, հրաժարվել են բազմաթիվ կարծրատիպերից, որոնք հանգեցրել են միջազգային հարաբերություններում ճգնաժամերի»:

  • Կիսվել: