ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թրամփի թիմը կարծում է, որ հաջորդ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ ընդունել Իրանի վերաբերյալ»

Թրամփի թիմը կարծում է, որ հաջորդ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ ընդունել Իրանի վերաբերյալ»

Իրանը ներկայումս թուլացել է Իսրայելի առաջնորդ Նեթանյահուի գործողությունների շնորհիվ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Բոլորն ասում էին, որ անհնար է ոչնչացնել Հեզբոլլահի առաջնորդին, բայց Իսրայելն արեց դա։ Արդյունքում Լիբանանում փաստացի հնարավոր է դարձել կարգավորել իրավիճակը։ Ասադի վարչակարգն ընկավ, եւ Համասը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ:

Իրանի օդային պաշտպանությունը ոչնչացվել է: Այսպիսով, հիմա ճիշտ ժամանակն է կայացնելու կարեւոր որոշումներ, որոնք կկայացվեն հաջորդ ամսվա ընթացքում», - ասել է Ուոլցը։

  • Կիսվել: