չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։

Նրա կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։

«Բոլորն ասում էին, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի ոչնչացումը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, որ դա հնարավոր չէ անել: Իսկ գիտե՞ք ինչ: Նրանք դա արեցին (Իսրայելի իշխանությունները)։ Եվ դա հանգեցրեց իրական հնարավորության Լիբանանում: Սա հանգեցրեց Ասադի և նրա դաժան բռնապետության տապալմանը: Դա հանգեցրեց նրան, որ ՀԱՄԱՍ-ը լիովին մեկուսացավ»,- ասել է Ուոլցը:

  • Կիսվել: