հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփի սահմանած մաքսատուրքերից հետո Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել 29 նարկոբարոնի

Թրամփի սահմանած մաքսատուրքերից հետո Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել 29 նարկոբարոնի

Մեքսիկայի իշխանությունները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքների համատեքստում ԱՄՆ-ին են փոխանցել 29 նարկոբարոնի, որոնք դատապարտվել են թմրակարտելների ղեկավարման, սպանությունների և այլ հանցագործությունների համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄՆ իրավապահ մարմիններին է հանձնվել Ռաֆալ Կարո Կինտերոն՝ Գվադալահարայի կարտելի հիմնադիրներից մեկը, որը 1970-80-ական թթ․ ԱՄՆ-ում զբաղվել է թմրանյութերի վաճառքով և հետախուզման մեջ էր գտնվում 1985 թվից, երբ նա ենթադրաբար սպանել էր թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալին:

Մեքսիկան նաև հանձնել է Մարտին Սոտելոյին, որին կասկածում են 2022թ․ Շարլոտ քաղաքում շերիֆի տեղակալ Նեդ Բերդի սպանությանը մասնակցելու մեջ, և Անտոնիո Սերվանտեսին՝ այսպես կոչված նոր սերնդի «Խալիսկո» կարտելի ղեկավարին։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին խոստացել է, որ կարտելների անդամները հետապնդվելու են «օրենքի ողջ խստությամբ»:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը «հասկացրել է, որ կարտելները ահաբեկչական խմբավորումներ են», ուստի Արդարադատության նախարարությունը մտադիր է «ոչնչացնել» դրանք։

 

  • Կիսվել: