Թրամփի մասնակցության հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գաղտնի է պահվում. Hürriyet
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության մասին որոշումը կարող է ընդունվել վերջին պահին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է Hürriyet թերթը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը և կդառնա երկրորդ նման միջոցառումը Թուրքիայում 2004թ. Ստամբուլի գագաթնաժողովից հետո։
«Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի հասցեին իր քննադատական և կտրուկ արտահայտություններով ուշադրություն գրաված Թրամփի մասնակցությունը գագաթնաժողովին մինչև վերջին պահը գաղտնի է պահվում», - նշում է պարբերականը:
Թերթի տվյալներով՝ գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի ժամանման հավանականությունը բարձր է գնահատվում՝ հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:
Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն դաշինքի անդամ 32 երկրների առաջնորդներ, ինչպես նաև գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: Քննարկվող հարցերի թվում են ՆԱՏՕ-ի միասնության ամրապնդումը, եվրոպական անվտանգության զարգացումը և դաշինքի հետագա ռազմավարությունը:
Պարբերականը նաև գրում է, որ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում դիվանագիտական շրջանակներում քննարկվում են օտարերկրյա առաջնորդների այցերի մանրամասները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Անկարայում առավոտյան վազքի հնարավոր ուղիները:


