երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփի մաքսատուրքերը կարող են ԱՄՆ-ում մեծացնել դեղամիջոցների դեֆիցիտը. Financial Times

Թրամփի մաքսատուրքերը կարող են ԱՄՆ-ում մեծացնել դեղամիջոցների դեֆիցիտը. Financial Times

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը կարող են մեծացնել դեղերի պատրաստուկների դեֆիցիտն ԱՄՆ-ում, այդ թվում՝ հանգեցնել քաղցկեղի դեմ պատրաստուկների անբավարարության: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով դեղագործական արդյունաբերության ներկայացուցիչներին։ 

«Ջեներիկներ արտադրողները նախազգուշացրել են, որ դեղերի պատրաստուկների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերը կարող են հանգեցնել դեղամիջոցների, այդ թվում՝ քաղցկեղի բուժման միջոցների դեֆիցիտի»,-գրում է հրատարակությունը։

Միևնույն ժամանակ դեղամիջոցների դեֆիցիտն արդեն հասել է 2024 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ռեկորդին. երկրի առողջապահական համակարգը հատկապես տուժում է նվազ շահութաբեր պատրաստուկների պակասից։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ներկրվող պատրաստուկների զգալի մասն արտադրվում է Հնդկաստանում, իսկ ակտիվ նյութերը հաճախ գնվում են Չինաստանից։

Թերթը հիշեցնում է, որ առայժմ ամերիկյան նոր մաքսատուրքերը չեն ազդել դեղագործական ապրանքների վրա, սակայն Թրամփը նախազգուշացրել է, որ պլանավորում է դրանք տարածել դեղագործական արդյունաբերության վրա։

  • Կիսվել: