հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի

Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։

Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակում։ Այդ ցանկում, ըստ նրա, կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլ նաև երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքները։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միայն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի հարցը։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի մասնակցությունը ատոմակայանի արդիականացման և ներդրումային ծրագրերի մեջ, եթե այն վերադառնա Ուկրաինային։

Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը, հավանաբար, վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել։

  • Կիսվել: