հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Թրամփի հետ քննարկել ենք F-35-ի հարցը. Էրդողան

Թրամփի հետ քննարկել ենք F-35-ի հարցը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը չի բարձրացրել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի հարցը, սակայն նրա հետ քննարկել է F-35 կործանիչների ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին Էրդողանն ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Դա մեր օրակարգում չէր։ Եվ այդ հարցն արդեն փակված է, դա լուծված հարց է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը»:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան «շարունակում է աշխատանքները Eurofighter կործանիչներ գնելու թեմայով»։

«Այն շարունակվում է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ։ Մենք հույս ունենք, որ այս երկու երկրները նույնպես դրականորեն կընկալեն մեր բարի մտադրությունները»,-նշել է նա:

  • Կիսվել: