երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Թրամփի երդմնակալության արարողությունը դիտել է 24,6 մլն հեռուստադիտող. Nielsen

Թրամփի երդմնակալության արարողությունը դիտել է 24,6 մլն հեռուստադիտող. Nielsen

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը դիտել է ավելի քան 24,6 մլն հեռուստադիտող։ Այս մասին հայտնել Է Nielsen վերլուծական ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են 15 հեռուստաընկերություն։

Չորս տարի առաջ, ըստ Nielsen-ի տվյալների, Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։ 2017 թվականին մոտ 31 միլիոն մարդ հետևել է Թրամփի երդմնակալությանը։

  • Կիսվել: