ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու

Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու. հայտնում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մոսկվա ժամանած Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը մարտի 14-ի գիշերը լքել է Ռուսաստանը: Ինքնաթիռը Մոսկվայից օդ է բարձրացել առավոտյան ժամը 01:54-ին և վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում երկուսուկես ժամ անց՝ առավոտյան 04:30-ին։

Նշվում է, որ այցը Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։

Ուիթքոֆը Մոսկվա էր ժամանել Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու համար, որը հաստատել է Պեսկովը։

  • Կիսվել: