հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Տորոնտոյի փաբում հրաձգության հետևանքով վիրավորվել է 12 մարդ

Տորոնտոյի փաբում հրաձգության հետևանքով վիրավորվել է 12 մարդ

Տորոնտոյում հրաձգության հետևանքով 12 մարդ վիրավորվել է, հայտնում է CBC News-ը։ Չորս տուժածներ թեթև վնասվածքներ են ստացել։ Մյուսների վիճակը դեռ հայտնի չէ։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ փաբերից մեկում։

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը դեռ ազատության մեջ է։ Նրան գտնելու համար օգտագործվում են բոլոր ռեսուրսները։ Հրշեջ ծառայությունից նշել են, որ ահազանգ է գրանցվել նաև երկրորդ հասցեում, սակայն այնտեղ ոչ ոք չի տուժել։ Կրակողի մասին, ըստ CTV News-ի, հայտնի է միայն այն, որ նա արծաթագույն մեքենայով փախել է դեպքի վայրից։

  • Կիսվել: