չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Տոնգա թագավորությունում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգա թագավորությունում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգա Թագավորությունում, հայտնում է Երկրի մասին գերմանական գիտահետազոտական ​​կենտրոնը (GFZ):

GFZ-ի տվյալներով, երկրաշարժի աղբյուրը գտնվել է 16 կմ խորության վրա։

Ավելի վաղ GFZ-ն երկրաշարժի ուժգնությունը գնահատել էր 6,6 բալ։

Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան համակարգի համաձայն, այս երկրաշարժից առաջացած ցունամիի վտանգավոր ալիքները հնարավոր են Տոնգայի ափերի երկայնքով էպիկենտրոնից 300 կմ շառավղով տարածքում:

Տոնգան պոլինեզիական թագավորություն է, որը կազմված է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող ավելի քան 170 կղզիներից։

  • Կիսվել: