ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրավաճառներին  պատկանող նավին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», - նշել է հրամանատարությունը X-ի իր էջում։

Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանից ի վեր ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

 

 

  • Կիսվել: