չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
TikTok-ը հայտարարել է, որ կվերականգնի իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ վկայակոչելով Թրամփի տված երաշխիքները

TikTok-ը հայտարարել է, որ կվերականգնի իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ վկայակոչելով Թրամփի տված երաշխիքները

TikTok տեսածառայությունը հայտարարել է, որ կվերականգնի իր աշխատանքը Միացյալ Նահանգների օգտատերերի համար երեկ երեկոյան դրա արգելափակումից հետո, հայտնում է NBC News-ը։

TikTok-ի հայտարարության մեջ ասվում է, որ իր տեսահարթակը վերադառնում է ցանց այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ երաշխիքներ է տրամադրել ընկերության ծառայություններ մատուցողներին:

«Մեր ծառայություններ մատուցողների հետ համաձայնությամբ, TikTok-ը գտնվում է սպասարկման վերականգնման գործընթացում, - ասվում է TikTok-ի  X սոցցանցում արած հայտարարության մեջ:-  Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Թրամփին անհրաժեշտ հստակություն մտցնելու և մեր ծառայությունները մատուցողներին վստահեցնելու համար, որ նրանք որևէ տուգանքների չեն ենթարկվի՝ TikTok-ը ներկայացնելով  ավելի քան 170 միլիոն ամերիկացիների և թույլ տալով ավելի քան 7 միլիոն փոքր ձեռնարկությունների  բարգավաճել: Սա վճռական  դիրքորոշում է ի պաշտպանություն Առաջին փոփոխության և ընդդեմ կամայական գրաքննության: Մենք կաշխատենք նախագահ Թրամփի հետ երկարաժամկետ լուծման վրա, որը կպահպանի Tik Tok-ը Միացյալ Նահանգներում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր երկրում ծառայությունը վերականգնելու հրաման տալ՝ միաժամանակ առաջարկելով ԱՄՆ-ին վաճառել ընկերության բաժնետոմսերի 50%-ը։

Շաբաթ օրը TikTok տեսահարթակն անհասանելի էր Միացյալ Նահանգների օգտատերերի համար, քանի որ պաշտոնապես ուժի մեջ է մտել հանրահայտ սոցիալական մեդիա հարթակի արգելքը:

Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ի Apple և Google հավելվածների խանութներից՝ անհասանելի դարձնելով այն ներբեռնման համար:

TikTok-ն ԱՄՆ-ում ունի 170 միլիոն օգտատեր։

Չինական Bytedance ընկերության այլ հավելվածները, այդ թվում՝ Cap Cut, Lemon 8 և Gauth, հանդես են եկել նմանատիպ հաղորդագրություններով և նույնպես անհասանելի էին շաբաթ երեկոյան ԱՄՆ-ում շատ օգտատերերի համար:  

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որը պահանջում էր TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությանը վաճառել TikTok-ը ոչ չինացի սեփականատիրոջ, հակառակ դեպքում այն պետք է արգելվեր:

Գերագույն դատարանն ուրբաթ օրը հաստատել է օրենքը՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ում հավելվածի փակման համար։

  • Կիսվել: