Թեհրանը ի պատասխան «ապտակեց Միացյալ Նահանգներին». Խամենեի
Միացյալ Նահանգները չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, և Թեհրանը ի պատասխան «ապտակեց Միացյալ Նահանգներին»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված իր ուղերձու։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Խամենեիի խոսքով՝ Միացյալ Նահանգները ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ, քանի որ Վաշինգտոնը հասկացել է, որ Իսրայելը դատապարտված է պարտության։
«Այստեղ նույնպես Իսլամական Հանրապետությունը հաղթեց և ի պատասխան ապտակեց Միացյալ Նահանգներին», - նշել է նա։
Խամենեին հայտնել է, որ իրանական կողմը կարողացավ վնասել Կատարում գտնվող ամերիկյան բազան, Վաշինգտոնը նվազեցնում է դրա նշանակությունը։
«Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը ուժեղ հարձակվեց տարածաշրջանի կարևոր ամերիկյան բազաներից մեկի՝ Ալ-Ուդեյդի բազայի վրա և վնասեց այն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է նրա հայտարարության մեջ։
Խամենեին ասել է, որ մարդիկ ովքեր «չափազանցնում» էին ԱՄՆ ռմբակոծության հետևանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի մասշտաբները, նույն մարդիկ «փորձել են նվազեցնել դրա նշանակությունը» և ասել, որ ոչինչ չի պատահել, բայց միջադեպը շատ մեծ է եղել։