Թեհրանում Էվին բանտի դեմ իսրայելական գրոհի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
Հունիսի 23-ին Թեհրանի Էվին բանտի վրա իսրայելական ուժերի իրականացրած հարձակման հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հայտնել է Իրանի դատական պաշտոնյա Ասղար Ջահանգիրը, հաղորդել է Tasnim-ը։
Ջահանգիրը երեքշաբթի հայտնել է, որ Իսրայելի հարձակումը Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին
բանտի վրա տեղի է ունեցել այցելության ժամերին, երբ բանտում գտնվում էին բանտարկյալների
հարազատները։ Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածի հետեւանքով զոհվել են մի շարք դատականպաշտոնյաներ եւ սովորական մարդիկ, հարվածը մասամբ ոչնչացրել է նաեւ բանտի վարչական շենքը: Ջահանգիրը նշել է, որ դատական համակարգը հարձակումից անմիջապես հետո վերահսկողություն է հաստատել իրավիճակի նկատմամբ՝ նշելով, որ բանտարկյալները կապի մեջ են եղել իրենց ընտանիքների հետ: