Թեհրանում դեռ քննարկում են հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները. Բաղայի
Թեհրանում դեռ քննարկում են հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները. Իրանի իշխանությունները պատասխանը կփոխանցեն Պակիստանի միջնորդներին: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, տեղեկացնում է ISNA-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ-ի ծրագիրն ու առաջարկը քննարկվում է Իրանի կողմից։ Արդյունքների ամփոփումից հետո Իրանը իր պատասխանը կփոխանցի պակիստանյան կողմին»:
Իր հերթին Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ կողմից բանակցողները համարում են, որ մոտ են համաձայնության կայացմանը։ Խոսքը մեկ էջից բաղկացած փոխըմբռնման հուշագրի մասին է, որում նշված են զինված հակամարտության դադարեցման պայմանները։
Ամերիկյան կողմն ակնկալում է, որ Իրանը 48 ժամվա մեջ կպատասխանի այս փաստաթղթի մի շարք կարևոր կետերին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը փաստաթղթում չի շոշափվում, դրա լուծումը թողնվել է «ավելի ուշ փուլի»։


