երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում քարտեզ է հրապարակել, որում պատկերված են Պարսից ծոցը և Օմանի ծոցը, իսկ Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ-ի նոր տարածք։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին արձագանքել է Թրամփի այս հրապարակմանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը մոլորության մեջ է, և Իրանը շուտով կուղղի դա։

 

Ղարիբաբադին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թրամփն իր հրապարակման մեջ նշել է Պարսից ծոց՝ Արաբական ծոցի փոխարեն։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «ճիշտ է գրել հավերժական Պարսից ծոցի անունը»։

«Շուտով նրա մոլորությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ կա՛մ կուղղվի, կա՛մ մենք կուղղենք պատրանքներով ապրող այս մարդու մոլորությունները», - գրել է նա X հարթակում։

 

  • Կիսվել: