չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել․ Ղալիբաֆ

Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել․ Ղալիբաֆ

ԱՄՆ իշխանությունները զուր են կարծում, թե Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելը թույլ կտա հասնել ամերիկյան կողմի համար ձեռնտու համաձայնագրի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ամերիկացիները կարծում են, թե Իրանի վրա ճնշումն ուժեղացնելով` իրենք կհասնեն այնպիսի զիջումների, որոնք երբեք համաձայնագրի մաս չեն կազմել։ Սակայն Բեսենթի և Հեգսեթի ուժերից վեր է այդ խնդիրը», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ նկատի ունենալով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

Մեջլիսի խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ պետք է զբաղվի այն խնդիրների լուծմամբ, որ ինքն է ստեղծել։

Վաշինգտոնը վերջին օրերին փոխել է մոտեցումը և հայտարարել Թեհրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու մասին։

 

  • Կիսվել: