Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը. Թրամփ
Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձակում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են` Հորմուզի նեղուցի բացում, Իրանի միջուկային սպառնալիքի վերացում: Ես համաձայնել եմ չեղարկել հարձակումը: Այս մասին, անդրադառնալով Իրանի դեմ հարձակմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
TruthSocial սոցիալական ցանցում, նա, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել ռազմական ահաբեկչության, ուժի և Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբով։ Չնայած դրան, Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են մեզ ձեռնպահ մնալ հարձակումներից, քանի որ համաձայնագրի ուրվագծերը համաձայնեցված են»։
ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնը և Թեհրանը արագ համաձայնության կհասնեն։



