երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ճշգրտվել է թուրքական լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը

Ճշգրտվել է թուրքական լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի ճշգրտված թիվը․ 78 մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բոլու նահանգի դատախազությունը, որտեղ գտնվում է հյուրանոցը, հայտնել էր 79 մարդու մահվան մասին։

 

«Բոլուում հրդեհի հետևանքով զոհված բոլոր 78 մարդկանց ինքնությունը պարզվել է»,- ասվում է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: