հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ճապոնիայում գրանցվել է «omicron»-ով հիվանդի մահվան առաջին դեպքը

Ճապոնիայում գրանցվել է «omicron»-ով հիվանդի մահվան առաջին դեպքը

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «omicron» շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Kyodo գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գործակալության՝ խոսքը հունվարի 11-ին Սիզուոկա քաղաքում կորոնավիրուսից մահացած տարեց տղամարդու մասին է։ Հետագա անալիզները հաստատել են, որ տղամարդը վարակված է եղել «omicron» շտամով:

Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ «omicron» շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:

  • Կիսվել: