Ճապոնիայի սահմանադրության ընդունման 79-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքը Տոկիոյում հավաքել է ռեկորդային 50 հազար մասնակից
Ճապոնիայի սահմանադրության ընդունման 79-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքը Տոկիոյում հավաքել է ռեկորդային 50 հազար մասնակից, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են կազմակերպիչները։
Հանրահավաքն անցել է հետևյալ կարգախոսների ներքո. «Ո՛չ պատերազմին», «Ո՛չ սահմանադրության փոփոխությանը», «Ո՛չ միլիտարիզացիային», «Պաշտպանենք սահմանադրությունը և 9-րդ հոդվածը»։
Ճապոնիայում մայիսի 3-ին նշվում է երկրի սահմանադրության ընդունման 79-րդ տարեդարձը։ Այն անվանում են խաղաղ 9-րդ հոդվածի պատճառով, որով Ճապոնիան հրաժարվում է պատերազմից՝ որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոցի, և սեփական բանակ ունենալուց։
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և վարչապետ Տակաիտին հայտարարում են 9-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ այն անվանելով ժամանակակից իրողություններին չհամապատասխանող։


