հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ճապոնիան զգուշացնում է՝ Մերձավոր Արևելք նավեր ուղարկելու ցանկացած որոշում կհանդիպի լուրջ խոչընդոտների

Ճապոնիան զգուշացնում է՝ Մերձավոր Արևելք նավեր ուղարկելու ցանկացած որոշում կհանդիպի լուրջ խոչընդոտների

Նավերի ուղեկցման նպատակով ճապոնական ռազմանավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում կբախվի լուրջ խոչընդոտների: Այս մասին հայտարարել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական ղեկավար Տակայուկի Կոբայասին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Տոկիոն կմիանա ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը «բաց և անվտանգ» պահելու համար, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Նա այսօր NHK հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Թեև իրավական տեսանկյունից դա բացառված չէ, հաշվի առնելով շարունակվող հակամարտությունը, սա այն հարցն է, որին պետք է զգուշությամբ մոտենալ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, կարող են ԱՄՆ-ի հետ միասին ռազմանավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։

Թրամփը, մասնավորապես, հույս է դրել Չինաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Թագավորության վրա։

 

  • Կիսվել: