հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ճապոնացիները կտուգանեն գեյշաներին լուսանկարող զբոսաշրջիկներին

Ճապոնացիները կտուգանեն գեյշաներին լուսանկարող զբոսաշրջիկներին

Ճապոնական Կիոտո քաղաքի բնակիչները հոգնել են մասնավոր տարածքներում գեյշաներին լուսանկարող զբոսաշրջիկներից և որոշել են տուգանքներ սահմանել, տեղեկացնում է Telegraph-ը:

Կանոնը խախտելու դեպքում զբոսաշրջիկները պիտի վճարեն 10 000 իեն կամ 71 ֆունտ սթեռլինգ:

Նոր կանոնը սահմանվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներին խնդրել են հարգալից վերաբերմունք ցուցաբերել գեյշաների եւ նրանց աշակերտների՝ մայկոների նկատմամբ:

Նշվում է նաև, որ քաղաքի այցելուները հասարակական վայրերում գեյշաներին լուսանկարելու համար հատուկ թույլտվություն պետք է ստանան:

  • Կիսվել: