Թբիլիսիում Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո, հայտնում է TV Pirveli-ն։
Նախօրեին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք հավկիթներ էին նետել ընդդիմադիր Գեորգի Գախարիայի ուղղությամբ։ Նա նույնպես վերադառնում էր Մյունխենից։
Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել։