Թբիլիսիում ՌԴ քաղաքացի է սպանվել. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի
Թբիլիսիում ազգությամբ ռուս է սպանվել:
Ռուսաստանի 40-ամյա քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում եղած վեճից հետո։
Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը մի քանի անգամ հարվածել է սպանվածին սուր զենքով և բութ առարկայով, ապա՝ դիմել փախուստի: Տուժածը մահացել է դեպքի վայրում՝ ստացած վնասվածքներից։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ ձերբակալվածը օտարերկրացի է, բայց չի բացահայտել քաղաքացիությունը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, մոտ 60 տարեկան։ Ոստիկանությունը հանցագործությունից անմիջապես հետո նույնականացրել և ձերբակալել է կասկածյալին։
Սպանության գործիքն առգրավվել է որպես ապացույց։



