երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թբիլիսիի ոստիկանությունը ստորագրությամբ ազատ է արձակել ընդդիմության ղեկավար Նիկա Մելիային

Թբիլիսիի ոստիկանությունը ստորագրությամբ ազատ է արձակել ընդդիմության ղեկավար Նիկա Մելիային

«Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ստորագրությամբ ազատ է արձակվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կիրակի օրը «Թբիլիսի մոլ» առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալել էր նրան։ Մելիային ձերբակալել են վարչական իրավախախտման համար։

Մելիան լրագրողներին ասել է, որ իրեն բռնելու ժամանակ ոստիկանը ֆիզիկական բռնության է ենթարկել իրեն։

«Ոստիկանության բաժանմունքում, ձեռնաշղթաներով աթոռին նստած, ոստիկանը ոտքով հարվածել է ինձ, բայց, իհարկե, այդ օպերատիվ տեսանյութը լրատվամիջոցներում չի հայտնվի»,- ասել է Մելիան:

Նախօրեին ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել էին Թբիլիսիի մուտքի մոտ՝ մտադրվելով փակել կենտրոնական ավտոմայրուղին, բայց դա անել չեն կարողացել գերազանցող ոստիկանական ուժերի պատճառով։

  • Կիսվել: