Բեյրութում կրակ են բացել Հնչակյան կուսակցության ակումբի ուղղությամբ
Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը, երեկ անհայտ անձինք կրակել են հայկական ակումբի ուղղությամբ և արագ հեռացել, հայտնում է «Արևելքի» տելեգրամյան ալիքը:
Բարեբախտաբար զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են բացել՝ դեպքի մանրամասները բացահայտելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։