երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը «3+3» ձեւաչափի հանդիպման օրակարգում են. ՌԴ-ում Իրանի դեսպան

Տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը «3+3» ձեւաչափի հանդիպման օրակարգում են. ՌԴ-ում Իրանի դեսպան

Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը Թեհրանում «3+3» ձեւաչափի հանդիպման օրակարգում են, ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։

Նրա խոսքով՝ ուղեկից հարցերը կարող են քննարկվել եւ լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցության եւ փոխգործակցության միջոցով, առանց արտաքին խաղացողների ներգրավման։

«3+3» ձեւաչափի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում երկուշաբթի։ Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել։

Հանդիպման ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցերը, խաղաղ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման եւ էներգետիկայի ոլորտներում, տեղեկացրել է Mehr-ը։

Առաջին հանդիպումն այս ձեւաչափով տեղի է ունեցել Մոսկվայում անցած տարի, փոխարտգործնախարարների մակարդակով եւ առանց Վրաստանի մասնակցության։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: