ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX

Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX

NYMEX բորսայի հուլիսի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի նոր գներ:

Այսպես՝ ոսկու գինն աճել է 0.17%-ով և կազմել 1808.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.89%-ով և կազմել 26.19 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.48%-ով և կազմել 1098.90 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

  • Կիսվել: