կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թալիշ առաջնորդը ՄԱԿ-ին նախազգուշացնում է Ադրբեջանում իր ժողովրդի անհետացման վտանգի մասին

Թալիշ առաջնորդը ՄԱԿ-ին նախազգուշացնում է Ադրբեջանում իր ժողովրդի անհետացման վտանգի մասին

Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Բորիս Թալիշինսկին դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Ադրբեջանում թալիշ ժողովրդի իրավունքների խախտման եւ թալիշների անհետացման սպառնալիքի կապակցությամբ, հաղորդում է Tolish Media-ն:

Իր նամակում երկրի ղեկավարը նշել է, որ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության պահանջներին, ներկայումս թալիշ ժողովուրդը լիովին զրկված է իր ինքնորոշման իրավունքից եւ, փաստորեն, բախվում է ամբողջական ձուլման հեռանկարին:

Նա հայտնել է, որ թալիշները զրկված են հասարակության սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և կենսագործունեության այլ բնագավառներ շենացնելու և կառավարելու իրավունքից։

"1993թ. թալիշները որոշեցին փոխել այդ իրավիճակը և Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետություն հռչակեցին Ադրբեջանի Հանրապետության կազմում։ Սակայն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները ընդդիմացան թալիշ ժողովրդի ազատ կամարտահայտությանը և ռեպրեսիվ մեթոդներով ճնշեցին երիտասարդ Ինքնավար Հանրապետությանը. նրա ղեկավարներն ու շատ գործիչներ ձերբակալվեցին և երկար տարիներ անցկացրեցին բանտերում (նրանցից ոմանք այդպես էլ մահացան անազատության մեջ), մյուսները կարողացան արտագաղթել և տասնամյակներ ապրել հայրենիքից հեռու: Սակայն Ալիևների դիկտատորական դինաստիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական իշխանությունները հետապնդում են թալիշ ակտիվիստներին նաև արտերկրում. 2018-ին Ռուսաստանից արտահանձնվել է, իսկ 2020-ին Բաքվի բանտում սպանվել Է խորհրդարանի խոսնակ, գիտնական և լրագրող Ֆահրադդին Աբոսզոդան ։

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բարոյական եւ ֆիզիկական տեռոր կիրառել Թալիշ ակտիվիստների եւ ողջ թալիշցիների դեմ, այդ թվում նաեւ ձեր լռության պատճառով, տիկնայք եւ պարոնայք:

Մենք կոչ ենք անում ձեզ դադարեցնել աչք փակել թալիշ ժողովրդի նկատմամբ շարունակվող անօրինականության եւ այլատյացության վրա եւ աջակցել մեզ ազատության եւ արդարության համար մեր պայքարում",- ասված է ՄԱԿ-ին ուղղված նամակում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: