երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թաիլանդում ինքնաթիռ է կործանվել, որում 9 մարդ է եղել

Թաիլանդում ինքնաթիռ է կործանվել, որում 9 մարդ է եղել

Հինգշաբթի օրը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել, որում ինը մարդ է եղել, հաղորդում է CNN-ը:

Ենթադրվում է, որ վթարի հետևանքով զոհվել են երկու թաիլանդացի օդաչուները, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող հինգ չինացի և երկու թաիլանդացի ուղևորները, հայտնում են իշխանությունները:

Փոքրիկ ինքնաթիռն օդ է բարձրացել Բանգկոկի գլխավոր միջազգային օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 14:46-ին և ուղղություն է վերցրել դեպի արևելյան Թրատ նահանգի օդանավակայան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: