ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Stratfor-ն անդրադարձել է մի քանի շաբաթից ադրբեջանական ներխուժման սպառնալիքի մասին ԵՄ-ում ՀՀ դեսպանի հայտարարությանը

Stratfor-ն անդրադարձել է մի քանի շաբաթից ադրբեջանական ներխուժման սպառնալիքի մասին ԵՄ-ում ՀՀ դեսպանի հայտարարությանը

Ամերիկյան Stratfor հետախուզական և վերլուծական ընկերությունն անդրադարձել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջերս արած հայտարարությանը, թե կա Հայաստան ադրբեջանական ներխուժման «անմիջական վտանգ», որը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից։

«Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ֆրանսիայի որոշումը՝ ռազմական օգնություն ուղարկել Հայաստանին, ավելի հավանական կդարձնի նոր հակամարտությունը:

Բալայանի հայտարարությունը Հայաստանի պաշտոնյաների կողմից տրված ամենակոնկրետ նախազգուշացումն է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացման ժամկետների վերաբերյալ, և այն մատնանշում է ներխուժումը կանխելու ունակ զինտեխնիկա ձեռք բերելու Երևանի աճող հուսահատությունը:

Միևնույն ժամանակ, Ալիևի մեկնաբանությունները հիշեցնում են ռուսական հռետորաբանությունը Ուկրաինային արևմտյան ռազմական աջակցության մասին ռուսական ներխուժումից առաջ՝ ազդարարելով Բաքվի ցանկությունը դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցությունը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հնարավոր ներխուժումը կենսունակ պահելու համար»,- նշել է  Stratfor-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: