չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, մահեր չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային իշխանությանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում 6,2 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6,9 կիլոմետր խորության վրա՝ Սիլիվրի քաղաքի մոտակայքում:

Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի որոշ հատվածներում պատերը ցնցվել են, կահույքը շարժվել է, էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է։ Ցնցումների ժամանակ մարդիկ իրենց շենքերից դուրս են վազել փողոց։

ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են քաղաքում և շրջակայքում, խուճապի չմատնվել և հետևել անվտանգության պահանջներին։

  • Կիսվել: