հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստամբուլում տասնյակ մարդիկ են ձերբակալվել գիշերը բողոքի ակցիաների ժամանակ

Ստամբուլում տասնյակ մարդիկ են ձերբակալվել գիշերը բողոքի ակցիաների ժամանակ

Ստամբուլում տասնյակ մարդիկ են ձերբակալվել գիշերը բողոքի ակցիաների ժամանակ, 6 ոստիկան տուժել է։ Այս մասին հայտնում ե տեղական ԶԼՄ-ները։

Ձերբակալվածների մեծ մասը ուսանողներ են, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Բողոքի ցույցերը շարունակվում են՝ չնայած զանգվածային ցույցերի արգելքին, որը սահմանվել է մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից անմիջապես հետո։

Թուրքիայի նախագահը առաջին անգամ խոսել է երկրում արդեն 3 օր տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Էրդողանը ցուցարարներին մեղադրել է իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձի մեջ, նշել, որ իշխանությունը ժամանակ չունի ընդդիմության հետ «կռիվների» համար, քանի որ զբաղված է երկրի խնդիրները լուծելով:

  • Կիսվել: