կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ստամբուլում սրճարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում սրճարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլի սրճարանումհրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ հինգը։ Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մետրոպոլիայի ասիական մասի Ուսկուդար թաղամասում։

«Մայիսի 23-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Ուսկուդար թաղամասի սրճարանում երկու խմբի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Փոխհրաձգությունը վերաճել է զինված ընդհարման։ Միջադեպի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է Haberturk հեռուստաալիքը, միջադեպի պատճառ կարող էր լինել երկու տեղացի ընտանիքների թշնամությունը։ Նրանք, իբր, հանդիպել են սրճարանում՝ տարաձայնությունները հարթելու համար, սակայն զրույցի ընթացքում վիճաբանություն է սկսվել։ Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հրազեն են կիրառել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: